Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող ուժը մեզ Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում». ԿԳՄՍ նախարար

392
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 23:35
«Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող ուժը մեզ Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող, Հայաստանի անկախության վերականգնմանը դեմ արտահայտվող ուժն այսօր կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում: Ամբողջ կյանքներդ ծառայեցիք Ձեր նեղ խմբակային շահին և այդպես էլ չհասկացաք, թե որն է պետական շահը: Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու՝ անկախ Ձեր աղմուկից»: