Փաստաբանը հայտնեց՝ ինչո՞ւ էր Սեֆիլյանը կանչվել հարցաքննության
Ինչպես հայտնել էինք, «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել էր հարցաքննության՝ որպես վկա։ Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Հարցաքննության ավարտից հետո Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը ոստիկանության կենտրոնական բաժնի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց, որ ծանուցագրում քրգործի էության մասին նշված չի եղել․ «Քննիչն ասաց, որ քրգործը հարուցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ պարոն Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ՝ հրապարակված 168․am-ում։ Հիշեցնեմ, որ ս․թ մայիսին, երբ ընթանում էր Սասնա ծռերի գործով դատավարությունը, կորոնավիրուսով պայմանավորված շատ նիստեր տեղի չէին ունենում։ Մի քանի անգամ մենք՝ պաշտպաններս ենք միջնորդել, որ դրանք հետաձգվեն՝ անդամների առողջությունը վտանգի չենթարկելու համար։ Հերթական նման միջնորդությունն էր ներկայացվել նիստից առաջ ու նիստին դատավոր Մեսրոպ Մակեյանը որոշում է կայացնում չներկայացած խմբավորման տղաներին բերման ենթարկելու մասին։ Հաջորդ օրը պրն Սեֆիլյանը գրառում է կատարում՝ նշելով, որ դատավոր Մակյանն ու հանցավոր ռեժիմի մյուս գործիքները մի օր պատասխան են տալու։ 168.am-ը գրառումը հրապարակել էր ու այն հիմք ընդունելով՝ որոշել են գործ հարուցել՝ դատավորին զրպարտելու հանցակազմ նախատեսող հոդվածով։ Մենք ասացինք, որ վերահաստատում ենք մեր մոտեցումը ու դա վերաբերում է ոչ միայն այդ դատավորին, այլ այն քննիչներին, ոստիկաններին, ովքեր անցած տարիների ընթացքում եղել են պետությունը զավթած ռեժիմի գործիք՝ ապօրինի հետապնդումներ իրականացնելով, ու մի օր կանգնելու են հայ ժողովրդի արդարադատության առաջ։ Հարցաքննությունը պարոն Սեֆիլյանի ու Սասնա ծռերի գործունեությամբ է պայմանավորված։ Սա անհեթեթություն է, գրառմամբ պարոն Սեֆիլյանն իր կարծիքն է հայտնել՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից»,- ասաց փաստաբանը։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18