Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ

451
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 21:50
Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ. «Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»:

Նախարարությունը հույս է հայտնում, որ Բաքուն և Երևանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը:

«Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ: