Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ

932
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 12:25
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չի փոփոխվել:

«Կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով։ Իրանը միշտ պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Մուսավին: