«Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է»․ Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ»,- այս ինքնախոստովանությամբ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնում խոնարաբար մատուցել Նիկոլ Փաշինյանին այն նոյն ծառայությունները, որոնք տարիներ շարունակ ջանասիրաբար մատուցել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Կհամաձայնվի՞ Նիկոլ Փաշինյանը դառնալ նրա համար մի նոր Սերժ Սարգսյան՝ արդեն երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելով պաշտոնապես Դոդի Գագո հռչակվելուց ու բամփվելուց հետո նորից անցնել ժողովրդից գողացած փողերով իշխանությունն ու ընդդիմությունը «կամրջելու» և քաղաքական հաճախորդությունը սնուցելու գործին: Բարգավաճող կուսապուշները մինչև հիմա չեն հասկացել, որ հեղափոխությունն իրենց այդ «բալանսավորող» տեսակը դարձրել է ավելորդ, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է և հավատարիմ է հեղափոխության իդեալներին՝ նրանք քաղաքականության մեջ տեղ չունեն: Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է, այլ ոչ թե քաղաքականությունը»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00