Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բուլղարիայի նախագահը մասնակցում է հակակառավարական ցույցերին

1110
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 15:05
Բուլղարիայի նախագահը մասնակցում է հակակառավարական ցույցերին

Սոֆիայում բողոքի ցույցեր են ընթանում կառավարության դեմ, որին ակտիվ մասնակցում է գործող նախագահը, գրում է Балканський оглядач-ը: Նախօրեին դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը, Վկաների պաշտպանության բյուրոյի սպաները՝ Սոֆիայի ռազմական դատարանի և Հատուկ քրեական դատարանի հրամանով, խուզարկություններ են կատարել նախագահի աշխատակազմում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվել նախագահի՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդական Իլյա Միլուշևի և իրավական հարցերի և կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղար Պլամեն Ուզունովի գրասենյակներում, որն ավարտվել է երբակալությամբ։
Նախագահ Ռումեն Ռադևը կարծում է, որ խուզարկությունների պատճառն այն է, որ նա բազմիցս քննադատել է կառավարության և դատախազության աշխատանքը:

Բուլղարիայի նախագահը մասնակցում է հակակառավարական ցույցերին