Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

292
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 14:30
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու որոշումը՝ մերժելով այն: Այսպիսով, դատավորը պատասխանատվության չի ենթարկվի: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ԲԴԽ֊ն հրապարակում է դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ