Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Արմեն Խաչատրյանը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

335
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 18:00
Արմեն Խաչատրյանը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

«Վերջերս տեղեկություններ եմ ստանում, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում, և ինչ-որ առաջարկություններ են լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած»,- այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անել, սակայն չի չստացվել: Ես այստեղ տեսնում եմ հնարավոր միտումներ, սադրանքներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը դիմեց հանրությանը՝ խնդրելով նման զանգեր ստանալու դեպքում դիմեն ոստիկանություն։