«Այս տարի դեռևս Սևանա լիճը չի «ծաղկել»». Սասուն Միրոյան
![]() «Ջրայիկ կեմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հունիս-հուլիս ամիսների համեմատ, այս տարի դեռևս Սևանա լիճը չի «ծաղկել»։ Սևանա լճի «ծաղկման» հիմնական պատճառներն են․ 1․ Սևանա լիճ թափվող կոյուղաջրերը, որոնք ամբողջությամբ լիճ են լցվում առանց զտման։ Ի դեպ կոյուղաջրերը լցվում են ոչ միայն բնակավայրերից, այլ նաև լճի հարակից հատվածներում առկա սպասարկման և ժամանցի օբյեկտներից։ 2․ Լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ: 3․ Բարձր ջերմաստիճանը, կլիմայական փոփոխությունն ու քամիների ինտենսիվությունը, որոնց պատճառով էլ նորմայից մի քանի անգամ ավելանում է գոլորշիացումը։ 4․ 1940-ականներից Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման հետևանքով վնասվել է լճի սառը շերտը, որը կվերականգնվի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ։ Սևանա լճի «ծաղկման» առաջին դեպքը եղել է դեռևս 1964-ին։ հ․գ․ Սևանա լիճը իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար և այդ տեսակետից՝ ՀՀ ռազմավարական գերակայական նշանակություն ունեցող բնական պաշար: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
