«Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը». Ավինյանը՝ փոփոխությունների մասին
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․ Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․ Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ։ Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար: Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում: Հաջորդիվ կանդրադառնամ նաև երեխա ունեցող ընտանիքիների բնակարանային ապահովմանը վերաբերող նոր ծրագրերին»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18