«Գազային պայմանագրի համար Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին պետք է նետել քաղաքական աղբամանը, կամ դատել». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ Արմեն Աշոտյանը գովել է Սերժ Սարգսյանին 2013 թվականի գազային համաձայնագրերը կնքելու համար։ Հայաստանին 30 տարվա էներգետիկ ստրկության պայմանագրի ստորագրման համար Սերժ Սարգսյանին (իր ՀՀԿ-ով) պետք է, նվազագույնը, նետել քաղաքական աղբամանը։ Իսկ ավելի գերադասելի է՝ դատել։ Հայաստանի քաղաքացիները այսօր գազի դիմաց սարսափելի թանկ են վճարում, իսկ Հայաստանը մինչև 2043 թիվը, ըստ էության, չի կարող Իրանից գազ գնել հենց Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրի պատճառով։ Սերժ Սարգսյանի շնորհիվ մենք դեռ 23 տարի պետք է գազը գնենք այն գնով, որը Ռուսաստանի իշխանությունները մեզ կթելադրեն։ Հայաստանի ապագայի համար ոչինչ այնքան մեծ խոչընդոտ չի ստեղծել, որքան՝ 2013 թվականի գազային համաձայնագրերը»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24