Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ռուսի դեմ ապստամբած Ուկրաինան ու Վրաստանն ավելի լավ վիճակում են ռուսի դարավոր բարեկամ Հայաստանից»․ Հայկ Գրիգորյան

557
Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 04:30
«Ռուսի դեմ ապստամբած Ուկրաինան ու Վրաստանն ավելի լավ վիճակում են ռուսի դարավոր բարեկամ Հայաստանից»․ Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բնակչության համար գազի գինը չի թանկանա ուղղակիորեն, բայց կթանականա բոլորի համար անուղղակիրորեն, այսինքն՝ կթանկանա ավտոգազալցակայանների, ջերմոցային տնտեսությունների և բոլոր այն արտադրողների համար, ով գազով արտադրություն ունի։

Իսկ դա նշանակում է որ բնակչության համար թանկանալու են որոշակի ապրանքատեսակներ, այդ թվում՝ հացը, ավտոգազը, ջերմոցային արտադրանքը և այլն։ Սա ապրանքի արժեքի գնագոյացման պարզ տրամաբանությունն է։ Սակայն չկա գազի գնի թանկացման որևէ հիմնավորում, բացի այն էլ թանկ գինը ավելի թանկացնելու քաղաքականությունը զուտ Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնեմ, որ մենք վճարելում ենք 288 դոլար, երբ աշխարհում գազի գինը մոտ հինգ անգամ ցածր է։

Այսինքն, լինելով ԵԱՏՄ անդամ, մեզ համար գազը թանկանում է, իսկ ոչ ԵԱՏՄ պետությունների համար էժանանում՝ օրինակ՝ Վրաստանի և Ուկրաինայի, եվրոպական մի շարք երկրների և Թուրքիայի համար։ Իսկ Բելառուսն արդեն իր հույսերը կտրել է ռուսներից, Արևմուտքից ու արաբական երկրներից է ստանալու էներգակիրներ՝ ԱՄՆ օգնությամբ։

Ռուսի դեմ ապստամբած Ուկրաինան ու Վրաստանը փաստորեն ավելի լավ վիճակում են ռուսի դարավոր բարեկամ Հայաստանից»։