«Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծվի և վաճառվի 200 դրամով». Գեղամ Գևորգյան
![]() «Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 220 դրամով»,- այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտի հետևանքով դիմակը Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: «Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաև մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն՝ մեկ դիմակը 100 դրամ է»,- ասաց Գևորգյանը: Նա հայտնեց նաև, որ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն: Մանրամասները՝ տեսանյութում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
