«Վեթինգ լինելու է»․ Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը․ «Այսպիսով, դատական համակարգը՝ նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին, շարունակում է պատերազմն ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու հանձնառության։ Այս վճիռը ևս մեկ անգամ վկայում է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման իրականացման անհրաժեշտության մասին։ Մեր նախաձեռնած վեթինգի դիմադրական շարժումն արդեն իսկ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Հայտնեմ, որ պայմանավարվածություն ենք ձեռք բերել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ հաջորդ շաբաթ հանդիպելու ու գործող կառուցակարգերի շրջանակներում դատական համակարգում վեթինգի իրականացման համալիր փաթեթ մշակելու վերաբերյալ։ Վեթինգն անխուսափելի է, վեթինգ լինելու է ու դրա արդյունքում դատական համակարգից դուրս են շպրտվելու բոլոր այն հանցագործ դատավորները, որոնք սպասարկում են նախկին իշխանությունների ու օլիգարխիայի շահերը։ Այս և համանման այլ վճիռների համար նրանք պատասխան են տալու օրենքի ու ժողովրդի առաջ»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54