Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եթե փաստեր ունեն, ինչո՞ւ չեն ձերբակալում». Հայկ Մարտիրոսյան

486
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 14:00
«Եթե փաստեր ունեն, ինչո՞ւ չեն ձերբակալում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը երկուհազարականների սկզբին ապօրինի զենք էր վաճառել:

Բայց հարց է առաջանում. եթե դրա մասին խոսում են ներկայիս իշխանությունները, ուրեմն՝ փաստեր ունեն: Եթե փաստեր ունեն, ինչո՞ւ չեն ձերբակալում Սարգսյանին հենց դրա համար:

Իսկ եթե փաստեր չունեն, ինչո՞ւ են հերքում Սարգսյանի փեսայի նույնատիպ մեղադրանքները:

Իսկ եթե ձերբակալելու համար փաստեր էին անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ էին խոստանում պատժել բոլորին»: