Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարո՛ն Ալիև»․ Արցախի նախագահ

1583
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 10:30
«Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարո՛ն Ալիև»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությանը։ «Իլհամ Ալիևը երեկ հայտարարություն է արել, իհարկե չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չի եղել։ Նա ասել է՝ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում։ Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարո՛ն Ալիև։ Մենք պատրաստ ենք։ Վստահեցնում եմ՝ արդյունքները մեզ համար պարզ են․ այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր։ Չփորձե՛ք մեզ հետ խոսել ուժի լեզվով»,- ասել է Արայիկ Հարությունյանը։