Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքի արդյունքում կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեություն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եվս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն։ Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ընդ որում, ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ի իրականացվել է 234 դիտարկում։ Վերջիններիս արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ է անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը, իսկ մարզերում կա անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս։ Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվածների թվում են նաև շինարարություններ, գրասենյակներ, դեղատներ և այլն։ Տնտեսվարողների իրազեկման ուղղությամբ ևս աշխատանք է տարվում»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18