Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված». Անի Սամսոնյան

421
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 15:00
«Օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն սուտը, որ «Լուսավոր Հայաստանն» արշավ է սկսել դիմակ կրելու դեմ, իշխանությունը շարունակում է ձնագնդի սարքել:

Չնայած զարմանալու բան չկա. օրեցօր պարզվում է, որ այս իշխանությունների մոտ ամեն բան ստի վրա է կառուցված։ Մենք դիմակ կրելու դեմ որևէ խոսք չենք ասել:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ դիմակ չկրելու դեպքում կհեռացվեք նիստերի դահլիճից, այն էլ՝ անհրաժեշտության դեպքում մի քանի օր:

Պարոն Միրզոյանին բարեկամաբար հիշեցրել ենք, որ ինքը նման իրավասություն չունի և չի կարող որևէ պատգամավորի արգելել մասնակցելու նիստերին, որովհետև Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է.

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

Սահմանադրաիրավական դասից հետո Արարատ Միրզոյանն ինքն էլ ընդունել է, որ այո՛, իրավական խնդիր կա, բայց նշել է, որ ամեն դեպքում ինքն այդպես է վարվելու։

Ըստ այդմ՝ Արարատ Միրզոյանը որոշել է, անիմաստ պատիժներ կիրառելով, դայակություն անել նիստերի դահլիճում, սակայն մոռանալով, որ ԱԺ-ն դայակության վայր չէ և ինքն էլ նման իրավասություններով օժտված չէ։

Այսպիսով, գործող իշխանությանը ներկայացնող ԱԺ նախագահն ամեն բան անում է, որ անհնար լինի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի նստաշրջանների աշխատանքը պատգամավորների համար:

Ես դիմակ եմ կրում սոցիալական պատասխանատվության գիտակցումով, բայց եթե դա աշխատանքի ընթացքում ինձ համար ստեղծում է առողջական անհարմարություններ և խնդիրներ, ես կարող եմ դա չկրել և ոչ ոք իրավասու չէ ինձ արգելել մասնակցել ԱԺ նիստերին, նախագծի քննարկումներին, տալ հարցեր և ունենալ ելույթներ»։