Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում քննարկվում է #OPEC+ գործարքը խստացնելու հարցը

1732
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 17:45
Ռուսաստանում քննարկվում է #OPEC+ գործարքը խստացնելու հարցը

Ռուսական նավթային ընկերությունների ներկայացուցիչները և էներգետիկայի նախարարությունը քննարկում են նավթի արդյունահանման սահմանափակման մասին OPEC+ գործարքի պայմանների խստացման հնարավորությունը, հայտնում են ТАСС-ն ու «РИА Новости»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Նրանք ցանկանում են Ռուսաստանում պահպանել արտահանման մայիսյան ծավալներն առանց դրանց ավելացման՝ ինչպես նախատեսված է համաձայնագրի ներկայիս տարբերակում: Ըստ «Коммерсантъ»-ի տվյալների՝ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կան այդպիսի որոշման վերաբերյալ: Նավթարդյունաբերության ոլորտում համաձայնագրի պայմանները խստացնելու հնարավորության մասին քննարկումը կապված է ՌԴ հիմնական գործընկերոջ՝ Սաուդյան Արաբիայի կողմից ճնշման հետ: Զրուցակցի խոսքով՝ Սաուդյան Արաբիան դժգոհ է նավթի գներից: Այդ պատճառով Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ի և Քուվեյթի հետ միասին, լրացուցիչ կրճատել են արտահանման ծավալները, որոնք ներառված չեն եղել OPEC+ համաձայնագրի գործարքի պայմաններում։