«Այդքան մարդկային ռեսուրս չկա՝ հասարակական տրանսպորտում իրավիճակը հսկելու համար». Երևանի փոխքաղաքապետ
![]() «Հասարակական տրանսպորտում իրականացվելու է ախտահանում: Համայնքի սեփականություն հանդիսացող, ինչպես նաև՝ մասնավոր հատվածի տրանսպրոտային միջոցների ախտահանումը կատարվելու է համայնքի կողմից»,- այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա նաև նշեց, որ այժմ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում տրանսպորտային գիծը շահագործող անհատ կազմակերպությունները: Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու հասարակական տրանսպորտում վերահսկողությունը, որ ամբողջությամբ համապատասխանի պարետի որոշմանը, Սարգսյանն ասաց. «Ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգրավենք, որպեսզի այդ վերահսկողությունն իրականացնենք, 800 Գազելների և մոտ 300 ավտոբուսների շրջանակներում մարդկային ռեսուրս չկա, այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեին իրենց կողքի այլ քաղաքացիների նկատմամբ, և եթե ինչ-որ բան սխալ է արվում, ապա կարող են հորդորել, կամ ասել, օրինակ, ինչպես պետք է կրել դիմակը և այլն: Կարծում եմ՝ միմյանց հսկելը բավականին մեծ ազդեցություն կունենա, որ կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
