«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա». Էդմոն Մարուքյան
![]() «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա. ինձ են դիմել մեքենաների առուվաճառքով զբաղվող անձինք։ Նրանք հայտնում են, որ մեքենաների առքն ու վաճառքը կանգնել է, կան բազմաթիվ սուբյեկտներ, որոնք չեն կարողանում գրանցել իրենց վաճառած մեքենաները, քանի որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները չեն կատարում այդ գործառույթները։ Այժմ այս անձինք կանգնած են խնդրի առաջ՝ գնորդները կա՛մ հետ են ուզում իրենց վճարած կանխավճարները, կա՛մ մեքենան են ցանկանում ստանալ, իսկ վաճառողները չեն կարող առանց գրանցման մեքենան վստահել անծանոթ գնորդի։ Դիմողները հայտնում են նաև, որ ոստիկանության առցանց հարթակով չի ստացվում գրանցել մեքենան, քանի որ կայքը չի գործում։ Կառավարությանն առաջարկում եմ ընթացք տալ սույն խնդրին և հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պետական համապատասխան գործառույթների իրականացումը՝ օնլայն կամ այլ ռեժիմով»։ |

«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
20819.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
18218.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17016.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
22211.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
22011.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
19911.11.2026, 19:06
