Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ծածուկ ծառայություն
![]() Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն՝ գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին և, համաձայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով՝ ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։ ՀՀ ճանապարհային ոստիկանություն |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
