Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանում հետիոտնային կանչով նոր լուսացույցներ են գործարկվել

547
Երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ., 15:10
Երևանում հետիոտնային կանչով նոր լուսացույցներ են գործարկվել

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով հետիոտնի կանչով լուսացույցներ են գործարկվել հետևյալ հատվածներում.

Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ «քարի մոտ»,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117»: