Վարարած Դեբեդը քշել-տարել է նորակառույց ճանապարհի մի հատված
1186
Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 18:50
![]() Այսօր Դեբեդ գետի վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է՝ քշել տանելով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական նորակառույց ճանապարհի մի հատված: ՀԺ-ի թղթակիցը տեղից հայտնում, որ ճանապարհի մյուս հատվածին ևս փլուզման վտանգ է սպառնում: Այս պահին տեղում են փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները, մարզպետարանի ներկայացուցիչները ու ճանապարհային ոստիկանները: Այս պահին մասնագետները քննարկում են խնդրի թեկուզ ժամանակավոր լուծման տարբերակները: Կա մեծ վտանգ, որ գետի վարարաման հետևանքով վնաս կպատճառվի միջպետական ճանապարհին: Հիշեցնենք, որ չդադարող հորդառատ անձրևները մարզի տարբեր հատվածներում դարձել են քարաթափումների, սողանքի ու փլուզումների պատճառ: |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
16918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
20517.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23616.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
24107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25403.11.2026, 21:48
