Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայի ազգային ավիափոխադրողը կազմել է չվերթների եռամսյա ծրագիր

593
Չորեքշաբթի, 06 մայիսի, 2020 թ., 20:50
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը կազմել է չվերթների եռամսյա ծրագիր

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքների չեղարկման ժամանակահատվածի ավարտին ընդառաջ պատրաստել է հետագա չվերթների եռամսյա ծրագիր։

Ըստ այդ ծրագրի՝ հունիսին նախատեսվում է Թուրքիայի ներքին թռիչքներն իրականացնել բոլոր օդնավակայաններում, իսկ արտաքին թռիչքները՝ 19 երկիր։ Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային թռիչքները նախատեսվում են 23 ուղղություններով՝ շաբաթական 73 չվերթ հաճախականությամբ, գրում է Ermenihaber-ը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում ավիաընկերությունը հետաձգել է բոլոր ներքին չվերթները մինչև մայիսի 20-ը, իսկ միջազգային չվերթները՝ մինչև մայիսի 28-ը։

Թռիչքների չեղարկման ժամանակահատվածի ավարտից հետո առաջին փուլում ծրագրվում է իրականացնել չվերթների 60 տոկոսը։

Ավիաընկերության ծրագրում նաև նշվում է, որ միջազգային թռիչքների թիվը հուլիս և օգոստոս ամիսներին աստիճանաբար կավելանան։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: