Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ինչու Շվեդիան չի կիրառել խիստ կարանտինային սահմանափակումներ

3658
Ուրբաթ, 01 մայիսի, 2020 թ., 05:20
Ինչու Շվեդիան չի կիրառել խիստ կարանտինային սահմանափակումներ

Շվեդիան չի սահմանել խիստ սահմանափակումներ բնակչության տեղաշարժի համար, քանի որ տանը մշտապես գտնվելը կարող է վնասակար լինել առողջության համար: Այս մասին այսօր հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեն, հայտնում է Politico-ն:

Լինդեն մեկնաբանել է այն հանդիմանանքը, համաձայն որի՝ Շվեդիան անբավարար միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի համաճարակը կանգնեցնելու համար: Ըստ նրա՝ կառավարությունը փակել է ռեստորանները, որոնք խախտում են սոցիալական տարածության պահպանման կանոնները, և արգելում է այցելել ծերանոցներ: Ըստ նրա՝ «սա մարաթոն է, այլ ոչ թե սպրինտ», և քաղաքականությունը «պետք է լինի այնպիսի մակարդակի վրա, որը ընդունելի կլինի մարդկանց համար»:
«Եթե մարդիկ մնում են տանը, ապա դա կհանգեցնի դեպրեսիայի, ընտանեկան բռնության, ալկոհոլի չարաշահման վտանգի և այլն»,- նշել է նախարարը: