Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Նավթի գներն ընդամենը ամենահասկանալի ճգնաժամի ցուցիչներն են». Արման Աբովյան

309
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 10:50
«Նավթի գներն ընդամենը ամենահասկանալի ճգնաժամի ցուցիչներն են». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են այսպես կոչված ցանցային՝ քաղաքագետ-վիրուսաբան-ակծիվիստ ամեննագիտունիկները, իսկույն դառնում նավթային գնանկումի «էքսպերտներ»։
Չէ՛, ոչ մի դեպքում չեմ հեգնում, բայց դե, միևնույնն է, հետաքրքիր ֆենոմեն է։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա նավթային գների կտրուկ անկումը լիովին համապատասխանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի տրամաբանությանը։
Բայց նավթի գները ընդամենը ամենահասկանալի ճգնաժամի ցուցիչներն են։ Գոյություն ունեն ավելի խորքային ընթացքներ, որոնք այդքան էլ գովազդված չեն, սակայն իրենց աճի կամ անկման դինամիկան համաշխարհային տնտեսության մեջ ավելի լուրջ ցուցիչներ են։
Օրինակ՝ ոսկու համաշխարհային գները կամ պարենի արտադրության ծավալները ։

Մի խոսքով, առայժմ կարծես թե իրականանում է՝ «Նոր Աշխարհի» կանոնների ձևավորման սկզբնական փուլը»: