Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Չի փոխվում սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը». Հայկ Մարտիրոսյան

374
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 17:50
«Չի փոխվում սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդը բառացիորեն արեց այն, ինչ ժամեր առաջ գրեթե բառացիորեն կանխատեսեցինք այստեղ՝ գրառմամբ: Մարդը հիմա էլ սեփական խորհրդականին, որի հետ երկար ժամանակ աշխատելուց հետո և միայն այդ խորհրդականի դիմում գրելուց ու այն ստիպված բավարարելուց քիչ անց, անվանեց «ավիացիայի համար լացող և այն քանդող»: Մոդուս օպերանդին՝ գործելակերպն ու ձեռագիրը չեն փոխվում: Չի փոխվում և սեփական ժողովրդի մի հատվածին ավանակի տեղ դնելու մոտեցումը: Եվ ցավը նրանում է, որ այդ զանգվածում իրոք կան մարդիկ, որոնք արժանի են դրան և որոնք ֆանատիկորեն դեռևս կուլ են տալիս իրենց պարբերաբար նետվող էժան, փտած և շատ ցածրամակարդակ խայծերը»: