«ՍԴ գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել՝ երբ և ինչ եղանակով կվերադառնանք այդ օրակարգին, բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից։ Սակայն ինձ մի հարց է հուզում՝ պետությունը կարո՞ղ է շարունակել ապրել սահմանադրական ճգնաժամում ևս 2 կամ 3 ամիս: Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը: Ակնհայտ է՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գործող Սահմաանդրական դատարանը չի կատարում իր կարևորագույն գործառույթը՝ չի ապահովում երկրի սահմանադրական անվտանգությունը: Երկրի սահմանադրական արդարադատությունը, փաստորեն, կառավարվում է կորոնավիրուսի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ: Սա անթույլատրելի է։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պատասխանատու այրերին սթափվել։ Չնայած համավարակով պայմանավորված այլ առաջնահերթ խնդիրներին՝ ժամ առաջ պետք է լծվել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Կորոնավիրուսը կանցնի, Սահմանադրական դատարանի մեծամասնությունից բխող պետականությանը սպառնացող վարակային հետևանքները չեն անցնի, եթե անհապաղ լուծումներ չգտնվեն»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24