Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արցախցի ընտրողն ինչպե՞ս կընդունի իշխանական բուրգի այս տարբերակը»․ Արման Մելիքյան

387
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 16:00
«Արցախցի ընտրողն ինչպե՞ս կընդունի իշխանական բուրգի այս տարբերակը»․ Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավանաբար այժմ Արցախում քաղաքական դեմքերն ու ուժերը իշխանական ապագա համակարգում իրենց դիրքի շուրջ պետք է որ միմյանց հետ բանակցեն: Անշուշտ բոլորի համար առաջնայինը ոչ թե իրենց անձնական, այլ ազգային շահն է լինելու: Հետաքրքիր կլինի իմանալ, թե արցախցի ընտրողն ինչպես կընդունի իշխանական բուրգի այս տարբերակը՝
ԱՀ նախագահ - Արայիկ Հարությունյան
ԱՀ ԱԺ նախագահ - Աշոտ Ղուլյան
ԱՀ ԱԳ նախարար - Մասիս Մայիլյան
ԱՀ Ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն կամ Պաշտպանության նախարար տարբերակներից որևէ մեկը - Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան»։