Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մի քանի օրից գյումրեցի աղջիկը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ». Ն. Զոհրաբյան

367
Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 11:45
«Մի քանի օրից գյումրեցի աղջիկը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ». Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ լավ է, որ սերը հաղթեց Գյումրիում շաբաթներ առաջ դաժանաբար ծեծված Նազենիին այցելեց եղբայրը, ով երկար տարիներ քրոջը չէր տեսել: Նազենին հիմա լավ է, արդեն կարողանում է բժիշկների օգնությամբ քայլել: Մի քանի օրից վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: Ես հիացած եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների պրոֆեսիոնալիզմով ու անսահման հոգատարությամբ: Ինչ լավ է, որ հաղթեց սերը»: