Կառավարությունը կանխավճար կտա ԶՈՒ-երին սնունդ մատակարարող կազմակերպություններին
Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում կայացրեց մի որոշում, որը ՀՀ զինված ուժերում սննդի ապահովմանն է վերաբերում: Խնդիրն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում սահմանափակվել էր բազմաթիվ տնտեսվարողների, այդ թվում զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Կազմակերպությունները դիմել են կառավարությանը՝ իրենց աջակցություն ցուցաբերելու և կնքված պայմանագրերի շրջանակներում կանխավճար հատկացնելու խնդրանքով: Այն չի մերժվել: Կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու սննդի պատրաստման և մատուցման ծառայության համար կհատկացվի կանխավճար՝ 1 զինծառայողի 1 օրվա 3000 դրամ չափով: Վարչապետ Ն. Փաշինյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանի ամենակարևոր նորամուծություններից մեկը մեր զինված ուժերում զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգն է: «Համակարգը տեղավորվում է մեր այն քաղաքական պարտավորության մեջ, որ մենք ասում ենք, որ զինվորի ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո չպետք է հոգ տանի, որպեսզի որակյալ սնունդ ուղարկի: Այն զորամասերում, որտեղ այս համակարգը ներդրված է, սննդի որակի էական, անգամներով փոփոխություն ունենք»,- ասաց վարչապետը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18