Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ես հաճելիորեն զարմացա». Թրամփը՝ բժշկական պարագաներով լցված ինքնաթիռի մասին

1773
Չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ., 03:35
«Ես հաճելիորեն զարմացա». Թրամփը՝ բժշկական պարագաներով լցված ինքնաթիռի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը բժշկական պարագաներով լցված ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք տարբեր երկրների հետ: Չինաստանը մեզ ուղարկել է որոշ բաներ: Ռուսաստանը մեզ ուղարկել է բժշկական սարքավորումների շատ մեծ ինքնաթիռ, ինչը շատ հաճելի է»: Այս մասին երկուշաբթի Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թրամփը: Վաշինգթոնի վարչակազմի ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել Ռուսաստանի Դաշնության կողմից օգնության վերաբերյալ: