Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մակրոնը հորդորել է «չարբել» Իտալիային ցուցաբերվող ռուսական օգնությունից. #France24

1553
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 15:35
Մակրոնը հորդորել է «չարբել» Իտալիային ցուցաբերվող ռուսական օգնությունից. #France24

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Իտալիային Ռուսաստանի և Չինաստանի կողմից ցուցաբերվող օգնության մասին և կոչ արել «չարբել դրանից», ինչպես նաև հիշել Ֆրանսիայի և Գերմանիայի ցուցաբերած օգնության մասին, գրում է France 24-ը:
«Չինական կամ ռուսական օգնության մասին շատ է խոսվում, բայց ինչո՞ւ չխոսել այն մասին, որ Ֆրանսիան և Գերմանիան 2 մլն դիմակ և տասնյակ հազարների հասնող բժշկական խալաթներ են ուղարկել Իտալիա,- ասել է Մակրոնը:- Դա քիչ չէ, բայց սա միայն սկիզբն է, և մենք չպետք է արբենք այն ամենից, ինչ ասում են մեր միջազգային գործընկերներն ու մրցակիցները»: