Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է հետևի, որպեսզի դրսում մարդիկ չլինեն». Արթուր Սաքունց

261
Երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ., 02:10
«Ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է հետևի, որպեսզի դրսում մարդիկ չլինեն». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի համաճարակի կանխմանն ուղղված մինչ այժմ տարբեր պետություններում կիրառված միջոցառումների արդյունավետության փորձից կարելի է եզրակացնել, որ պետք է ոչ թե պայքարել կորոնավիրուսի հետևանքների դեմ, այլ պետք է վիրուսակիրների շրջանակը բացահայտել, մեկուսացնել կամ ինքնամեկուսացնել և նոր կիրառել բժշկական օգնության միջոցները:

Այսինքն՝ առանց տարածվածության ծավալները բացահայտելու և որոշելու, դժվար կլինի, եթե չասեմ, անհնար դրա դեմն առնելը:

Այս առումով, պետք է շարունակել խստորեն պահանջել քաղաքացիներից՝ մնան ինքնամեկուսացված:

Ու ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է հետևի, որպեսզի դրսում մարդիկ չլինեն, առանց որևէ խիստ անհրաժեշտության՝ պարեն ձեռք բերելու կամ բուժհաստատություն դիմելու համար միայն:

1. Պետք է բնակչության զանգվածային, համատարած թեստավորում անցկացնել, բացահայտելու համար վիրուսի տարածման իրական պատկերը:

Առաջարկություն կառավարությանը. կապվել Հարավային Կորեայի, Չինաստանի կամ այլ պետությունների հետ, որոնք ունեն թեստերի մեծաքանակ արտադրության հնարավորություն, ավելցուկ և ձեռք բերել հնարավորինս մեծ թվով թեստեր ու անցկացնել թեստավորում:

Նաև թեստավորման արդյունքների ստացման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներ ձեռք բերել: Սա խիստ մասնագիտական հարց է, ու մասնագետները կարող են ասել, թե ինչպես լուծել այս հարցը:

Մինչ այդ նախապատրաստել, ուսուցանել բժշկական անձնակազմին, մարզերում, համայնքներում, թեստավորում անցկացնելու կարողություններին:

Շատ կարևոր է ապահովել հանրապետության ողջ բուժանձնակազմը՝ մարզերում, ամեն մի գյուղում, ամեն մի բուժկետում հաշվառված բուժաշխատողին՝ բժիշկ, բուժքույր, սանիտար, անվտանգության համար բոլոր միջոցներով, որոնք անհրաժեշտ են լինելու վիրուսակիր քաղաքացիներին բժշկակն օգնություն տրամադրելու համար:

Անխտիր բոլորին, անկախ նրանց մասնագիտացման բնագավառից:

Բուժանձնակազմի ապահովված լինելն է երաշխիք համաճարակը դիմագրավելու համար:

Միաժամանակ, շատ կարևոր է մտածել ինքնամեկուսացված քաղաքացիների որոշ խմբերին, սոցիալական աջակցության ապահովումը: Օրինակ՝ արդեն նույնիսկ պետք է մտածել, որպեսզի առավոտյան ժամը 10-ից 12-ը գնումներ կատարողներն իրենց գնումներն անեն տնից, ոչ թե գնան խանութ:

Առայժմ այսքանը:

Բայց համատարած թեստավորման ապահովումն այս պահին առանջնահերթ և հրատապ լուծելիք խնդիրն է»: