Խոշոր չափի տուգանք՝ մեքենաները առանց կատալիզատորների շահագործելու համար. «Ժամանակ»
![]() «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցները առանց չեզոքացման համակարգի (կատալիզատորների) շահագործման համար: Քաղաքացիների համար տուգանքը կլինի 300 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար դրամ: Հետաքրքիրն այն է, որ տուգանք կկիրառվի 2020թ. հունվարի 1-ից հետո ներմուծված և շահագործված ավտոմեքենաների համար: Կառավարությունը նման տուգանքի կիրառումը պայմանավորում է այն հանգամանքով, որ առանց չեզոքացման համակարգի մեքենաները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Անհասկանալի է միայն, թե ինչու կառավարությունն այդ արգելքը չէր սահմանում ավելի շուտ, երբ մարդիկ մասսայաբար վաճառում էին իրենց մեքենաների կատալիզատորները»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
