Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեղավորություն եմ զգում, որ այս մարդը հայտնվեց պառլամենտում». Անի Սամսոնյան

592
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 01:00
«Մեղավորություն եմ զգում, որ այս մարդը հայտնվեց պառլամենտում». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, գործընկերներ, քաղաքացիներ, ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, որ 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդում հավանության եմ արժանացրել Արման Բաբաջանյանին մեր նախընտրական ցուցակում ընդգրկելու համար:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում:

Հուսամ կհասկանաք: Շնորհակալ եմ»:

Ավելի վաղ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր Էդմոն Մարուքյանի գրառմամաբ և գրել. «Աստված, շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիր բաժնեկից լինել այս խայտառակությանը: Ում եմ մի կտոր հաց տվել, ով է այդ հոգին: Շնորհակալ եմ»: