Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան»․ վարչապետ

119
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 13:10
«Լայնորեն սկսել է կիրառվել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնեց՝ նորից ազդակներ են ստացվել, որ սկսել են կիրառել ՀԴՄ չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չի դարձվի դրան: «Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի միջոցառումները: Հիմա շատ խանութներ, ձեռնարկություններ չեն աշխատում: Այս պրոցեսի պոտենցիալ հասցեատերերը քիչ են: ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի ու խստորեն պատժի նրանց: Որևէ արդարացում չկա»,- հայտարարեց վարչապետը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ ՊԵԿ-ն աշխատում է ամբողջ ծավալով, բալոր գործառույթներն իրականացնում են: