«Նա սպասում է, որ իր եկամուտները պետք է պետական բյուջեից վճարվեն»․ Հրանուշ Խառատյան
![]() Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր, քաղաքական և կուսակցական գործիչ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի խաղատան ժամանակավոր փակման հնարավորությունը իսկապես լուրջ սպառնալիք է հասարակության համար: Նա սպասում է, որ այդ դեպքում իր եկամուտները պետք է պետական բյուջեից վճարվեն: Այսինքն՝ պետք է վճարի հասարակությունը: Նաև, օրինակ, իրենց կյանքի և առողջության սպառնալիքով կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բուժկազմը, նվազագույն աշխատավարձով վճարվող ուսուցիչները և այլն: Այս խնդիրը լուծելու այլ տարբերակներ ևս կան, պայմանով, որ տարբերակներից որևէ մեկում Գագիկ Ծառուկյանի եկամուտները չնվազեն. Տարբերակ Ա,- Խաղատունը թողնել աշխատի: Կորոնավիրուսի ներկայիս զարգացումներում հաճախորդներից մեկն ու մեկը կհիվանդանա, կվարակի մյուսներին, կհիվանադանան սրանց ընտանիքների անդամները, խաղատունն ինքստինքյան կփակվի հաճախորդների բացակայության պատճառով: Այս դեպքում տրամաբանորեն Գագիկ Ծառուկյանը իր խաղատան հիվանդացած հաճախորդներից պիտի գանձի նվազող/նվազած եկամուտների համարժեքը: Սա լավ տարբերակ չէ առնվազն ընտանիքների անմեղ մարդկանց վարակվելու հնարավորության տեսանկյունից: Տարբերակ Բ,-Խաղատունը թողնել աշխատի: Հայտարարել, որ այն 14 օրով հայտարարվում է կարանտինային տարածք, և հայտարարության օրը խաղատուն գնացող բոլոր այցելուներն այնուհետև 14 օր մնում են այնտեղ՝ փակ տարածքում: Օրվա ընթացքում ինչքան ուզում են՝ թող խաղան, շահեն, կորցնեն, ետ բերեն, կրկին կորցնեն...: Մի խոսքով՝ խաղատնային դրախտ: Եթե 14 օրվա ընթացքում հիվանդացող չի լինում, 14 օր հետո ով ուզենա՝ դուրս գա, ով ուզենա՝ մտնի «երկրորդ հերթ»-ի «խաղատնային դրախտ»՝ կարանտինային տարածք: Այն պահից, երբ որևէ հիվանդ հայտնաբերվի՝ կարանտինային տարածք-խաղատնային դրախտը վերակառուցվում է երեք մասի: Մի մասը վերածվում է հիվանդի/հիվանդների բուժման տարածքի, երկրորդ մասը՝ կարնտինային երկրորդ մակարդակի տարածքի՝ բոլորը, ովքեր ներսում են եղել, մեկուսացվում են որպես կասկածելիներ: Նրանք կարող են շարունակել խաղալ, բայց ամեն հերթական հիվանդի հայտնաբերման և մեկուսացման պահից բոլոր ընթացիկ երջանիկների կարանտինային ժամկետը վերսկսվում է նոր մեկնարկից՝ հերթական հիվանդացողի հայտնաբերան օրվանից: Վերջապես երրորդ՝ հիմնական եկամտաբեր հատվածը՝ բուն խաղատնային տարածքը ընդունում է խաղատուն-դրախտի հերթական կամավորների նոր կազմը: Այս երեք տարածքները միմյանց հետ կապ չպիտի ունենան: Խաղատնային երջանկությունն ու ողբերգությունը կարող են միմյանց հավասարակշռել: Ով գիտի, գուցե «խաղատնային դրախտի» կամավորներից ոմանք էլ բուժվեն խաղատնային կրքից»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
