2019թ. ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ
![]() ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։ Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
