Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ընտրարշավից դուրս եկավ Թրամփի ևս մեկ մրցակից

2286
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 12:25
Ընտրարշավից դուրս եկավ Թրամփի ևս մեկ մրցակից

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենը դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հերթական գործիչը, ով հրաժարվել է շարունակել մասնակցել նախագահական մրցապայքարին, հայտնում է CNN-ը:

70-ամյա սենատորն ընտրարշավը դադարեցնելու որոշումը կայացրել է ամերիկյան 14 նահանգներում մարտի 3-ին կայացած այսպես կոչված «սուպերերեքշաբթիից» հետո: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ընտրարշավի առաջատարներից մեկը համարվող Ուորենի համար «սուպերերեքշաբթին» ձախողվեց: Այս պահին նա ծրագրում է իր կողմնակիցներին հորդորելու աջակցել Դեմոկրատական կուսակցության մեկ այլ քաղաքական գործչի, ով կարող է հաղթել գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարում: Ուորենի մրցապայքարից դուրս գալը կարող էր օգուտ բերել սոցիալիստ սենատոր Բեռնի Սանդերսին: