Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«ՀայաՔվեն» հանդես է եկել հայտարարությամբ

125
Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 17:36
«ՀայաՔվեն» հանդես է եկել հայտարարությամբ

«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը: Այս մասին հայտարարութուն է տարածել նախաձեռնությունը:
«ՀայաՔվե» նախաձեռնությունն ի սկզբանե եղել է սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Տավուշի մարզի սահմանագոտում ընթացող հայրենավաճառության գործընթացի դեմ անզիջում պայքարի առաջնագծում։

Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով՝ ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։
Պայքարը մտնում է վճռական փուլ։ Մենք մեր աջակցությու ենք հայտնում բոլոր պայքարողներին։ Մենք լիակատար աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» նախաձեռնությանը և Շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, հասարակական-քաղաքական միավորներին՝ միանալու Շարժմանը, ցուցաբերելու նախաձեռնող մասնակցություն, անելու հնարավոր ամեն ինչ՝ գոյութենական այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար: