Փաշինյանը՝ հայ վրացական սահմանին բեռնատարների կուտակումների վերաբերյալ
![]() «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հղեց Նիկոլ Փաշինյանին՝ վերջին օրերին հայ-վրացական սահմանում բեռնատարների կուտակումների վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Իրանից մթերք տեղափոխող մեր ընկերությունների ու անհատների համար, ինչի պատճառով 60-ից ավելի մեքենաներ չեն կարողանում հատել սահմանը: Հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Մենք Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետևյալը, որ տրանզիտ նշանակության մեքենաները ուղեկցվեն և եթե ընդունող երկիրն առարկություն չունի, այդ մեքենաները կգնան, կհասնեն իրենց հասցեատերերին: Այսօր ճշտեցինք ընդունող երկրների հետ, կարծես թե՝ խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն և կհասնեն իրենց վերջնական հասցեներին: Օրինակ, Իրանից գնում են Վրաստան, կամ Թուրքիա, կամ Ռուսաստան: Եթե Վրաստանը կամ Ռուսաստանը, կամ Թուրքիան պատրաստ են այդ մեքենաներն ընդունել, ապա այդ մեքենաները կգնան»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
