Ավտոներկրողները բողոքում են վրացական ընկերությունից
![]() Մարտի 3-ին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացրին ավտոներկրողները: Նրանց բողոքի պատճառը Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերության գործունեությունն է: Ինչպես նշեց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, ՀՀ-ում ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ վերջինս մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները պետք է ամբողջությամբ փոխհատուցի: Սկզբնական շրջանում փոխհատուցումներ տրվել են, սակայն հետո ընկերությունը հրաժարվել է վճարումներից: Ըստ Գ. Հովհաննիսյանի՝ Վրաստանի նավահանգիստը կարող է որոշակի ժամկետով անվճար պահել տրանսպորտային միջոցը, բայց ընկերությունը դրանք տեղափոխել է վճարովի կայանատեղի՝ առանց մեր դիլերների համաձայնության, այնուհետև պահանջել է, որ տույժեր ու տուգանքներ վճարվեն, որոնք իբրև թե սահմանել է նավահանգիստը: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
