Ովքե՞ր են ՀՀ-ից դիմակ արտահանել
![]() ՏՄՊՊՀ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բժշկական դիմակների, հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների խնդրին: Նա հայտարարել է, որ որոշ ժամանակ առաջ տեղի է ունեցել դիմակների արտահանում ոչ խոշոր վաճառողների կողմից: «Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, դրանք արտահանել են այլ ընկերություններ, որոնք գնել ու արտահանել են: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել, այսինքն՝ էն տեղեկատվությունը, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում, այո՛, կա գնի բարձրացում»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, խնդիրն առաջացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, բայց այսօր, ըստ պաշտոնյայի, դրանք առկա են դեղատներում:
Տեսանյութը՝ 168.am-ի |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
