«Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի». Արամ Մանուկյան
Factor TV-ի եթերում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը նպատակ է ունեցել տանկերով վախեցնել ժողովրդին․ «Ուժի ցուցադրություն էր, իրենք լավ վախեցած էին, տեսել էին ժողովրդի հզորությունը, փորձում էին իրենց իշխանությունը պահել։ Էդ քայլերն անելու համար դավաճանության հոդվածներ կարելի էր դնել»,- ասել է Մանուկյանը: ՀԱԿ փոխնախագահը հիշեցրել է արտակարգ դրության ռեժիմի սահմանումը՝ զորքեր քաղաք մտցնելը և դիպուկահարների ներգրավումը․ «Հետո՝ այդ մարդկանց ֆինանսավորել են, ամբողջ քրեական գործը կեղծել են, սա մի համակարգ է, որին մասնակցել է պետական ամբողջ մեխանիզմը։ Եվ այդքան ապացույցներից հետո դեռ կան մարդիկ, կան վարչապետներ, որոնք ստորագրում են դա իրականացնողների համար»,- նշել է նա: Նշենք, որ նախկին վարչապետների շարքից բացակայում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ էր, և նրանից հետո դարձել է նախագահ: Այս առնչությամբ Արամ Մանուկյանն ասել է. «Նախկին վարչապետները 15-ն են, որից միայն 3-ն են աշխատել, հարց տամ՝ իսկ միգուցե էն 12-ը ոնց որ թե համաձայն են, որ Ռոբերտ Քոչարյանը նստի։ Էդ տեսակետին ավելի հակված եմ։ Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը չուզի, որ Ռոբերտ Քոչարյանը նստի, կամ՝ հակառակը։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք մի մարմին են, ես չեմ կարծում՝ նրանք մի մարմին են»։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24