Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսի փաստը». Նաիրի Հոխիկյան

311
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 01:10
«Թուրքիան պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսի փաստը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և սպասում էի, Թուրքիան պաշտոնապես հաստատեց կորոնավիրուսի փաստը։ Այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով 18 մարդ մեկուսացված է Վանի տարածաշրջանում և Բայազեթում։

Այսօր բազմաթիվ մեղադրանքներ ստացա անհարկի խուճապ տարածելու համար, կարծես խոսքը ոչ թե Թուրքիայի. այլ Հայաստանի մասին էր։ Թուրքիան մեր հարևանն է, ինչպես Իրանը և Վրաստանը, և եթե Իրանի և Վրաստանի պարագայում կարծես նորմալ են վերաբերվում կորոնավիրուսի գոյությանը, ապա նույնքան նորմալ պիտի լինի նաև Թուրքիայի դեպքում։

BBC-ն ևս հաստատել է Թուրքիայում կորոնավիրուսի փաստը»։