Մասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասին
«Հայաստանում և Արցախում 2018-ից սկսած ոչ թե իշխանություն է փոխվել, այլ՝ դարաշրջան»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը: Եթերի ընթացքում նա նշել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունը. «Դրա հանրային պահանջը կար, որովհետև այս պահի դրությամբ արդեն վեց կուսակցություն սատարում է իմ թեկնածությունը ևս մի քաղաքաղական ուժի առաջնորդ արդեն մեր թիմում է և այլն: Այսինքն՝ քանի որ կա այդ պահանջը, ես համաձայնել եմ առաջդրվել, որ մեր երկրում արմատական բարեփոխումներ անենք»,-նշել է Մայիլյանը: Հարցին, թե ինչո՞ւ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ սատարում է Մայիլյանին՝ հաշվի առնելով քաղաքական հայացքների տարբերությունը, Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել է. «Որովհետև, թեև կա 14 նախագահի թեկնածու, պայքարը լինելու է երկու բևեռների միջև՝ հին համակարգի և այն նոր համակարգի, որը մենք միասին պետք է ստեղծենք, քանի որ կա մեր երկխոսության հիմքում այդ արմատական բարեփոխումների կամքը, զարմանալի չէ, որ Սամվել Բաբայանը չէր կարող հին համակարգին աջակցել»: Դիտարկմանը, թե չէ՞ որ ինքն էլ է ներկայիս համակարգի մի մասը՝ հանդիսանալով ԱՀ արտգործ նախարար, Մայիլյանը պատասխանել է. «Այս համակարգում որպես արտգործ նախարար նշանակվել եմ Ապրիլյան պատերազմից հետո՝ 2017 թվականին, երբ կոնտեքստը ուրիշ էր և արտաքին վտանգի պատճառով համախմբվեցինք գործող իշխանությունների շուրջ: Ժողովուրդը ինձ չի կապում այդ համակարգի հետ»: Մանրամասները՝ տեսանյութում:
Մասիս Մայիլյանը՝ Սամվել Բաբայանի հետ համագործակցության, նախագահի թեկնածություն առաջադրելու մասին |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24