Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ինչ-որ խորհրդային տխուր բան կա այս այո՛-ի պատկերում». Նարինե Դիլբարյան

284
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 20:40
«Ինչ-որ խորհրդային տխուր բան կա այս այո՛-ի պատկերում». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, պարզվում է՝ փշոտ է ոչ միայն դեպի ազատություն տանող ուղին, ինչպես Նալբանդյանն էր արձանագրում, այլև դեպի արդար և օրինական մրցույթներ տանող ճանապարհը, գրագողությունը և ընկերներին հանթած տեսնելու մարմաջը համակել և համակում է շատերին, անգամ՝ դեպի Նոր Հայաստան տանող ճանապարհներին, ընդ որում, եթե անկեղծ՝ ինչ-որ խորհրդային տխուր բան կա այս այո՛-ի պատկերում, կարծես ԽՄԿԿ մոխիրներից դուրս հանած»: