500կմ/ժ՝ օդում ճախրելով. Ճապոնիան ճեպընթացների ռեկորդ է սահմանում
![]() Այսօր Տոկիոյից Օսակա ճանապարհը տևում է 2 ժամ 30 րոպե, սակայն ոչ այդքան հեռու ապագայում՝ 17 տարուց, այն կտևի ընդամենը 67 րոպե: Ճապոնական երկաթուղիները մշակում են երկաթգծային հաղորդակցության նոր պլաններ, որոնք կյանքի կկոչվեն Linear գնացքի շնորհիվ: Այն թափավազքն սկսում է անիվների վրա, այնուհետև, արագություն հավաքելուց հետո, ետ է քաշում անիվներն ու շարունակում ընթացքը՝ գետնից բարձր կախված մնալով մոտ 10 սմ: Շփման բացակայության պայմաններում գնացքը կարող է զարգացնել 500կմ/ժ արագություն: Նախագիծը կարժենա 50,5 միլիարդ դոլար, իսկ ենթակառուցվածքները կկառուցեն մինչև 2037 թվականը: Գնացքը մեծամասամբ կընթանա գետնի տակով՝ սեյսմիկ ակտիվ գոտիներից խուսափելու համար: Հավելենք, որ ճապոնական ճեպընթացներն այսօր ամենաարագներից են աշխարհում, դրանք զարգացնում են մինչև 320 կմ/ժ արագություն: Հատկանշական է, որ ճեպընթացների շահագործման 50 տարիների ընթացքում տեղի չի ունեցել որևէ վթար կամ միջադեպ, որը կհանգեցներ ուղևորի մահվան կամ վիրավորման: ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30

